Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանն ինքնակամ լքած հայերի վերադարձի մասին։
«Մենք բազմիցս ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված են եղել բնակչության վերադարձին։ Վերադարձի հնարավորություն կար և հիմա էլ կա։ Պարզապես պետք է օգտվել այս հնարավորությունից... Պաշտոնական Երևանը որևէ բան արե՞լ է մարդկանց վերադարձին նպաստելու համար», - ասել է Զախարովան։