Ղազախստանը պատրաստ է այսուհետ էլ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար
 Ղազախստանը պատրաստ է այսուհետ էլ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար
16:04     15 10 2024    
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ էլ Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը, այս մասին նա բանակցությունների ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին։

Նախագահները քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։ Դիտարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս