Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԱՀ-ի հայտարարությանը։
«Այն փաստը, որ Հայաստանի ղեկավարությունը խոսում է Ղարաբաղը լքած հայերի վերադարձի մասին, որոնք մերժեցին վերաինտեգրման Ադրբեջանի առաջարկը, բայց միևնույն ժամանակ լռում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին, անհեթեթ է։
Սա ակնհայտորեն ցույց է տալիս հայկական կողմի խտրական քաղաքականությունը։
Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի ղեկավարության կողմից վերադարձի հարցում փոխադարձության սկզբունքի անտեսումը և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի խախտումը։ Մենք պահանջում ենք այս երկրի կառավարությունից պայմաններ ստեղծել ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info