Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ՌԴ մայրաքաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով, կլիմայի թեման ոչ միայն քաղաքականացվում է, այլև մանիպուլյացիաների ու ստի ասպարեզ է դարձել։
«Կլիմայի թեման վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Սա նշանակում է բառացիորեն ամեն ինչ՝ շրջակա միջավայր, ջուր, օդ։ Մենք ականատես ենք լինում տարբեր բնական երևույթների, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Սա կարևոր է մեր ապագայի համար։ Բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն վերջին տարիներին, այլև նույնիսկ վերջին տասնամյակներում կլիմայի խնդիրը ոչ միայն քաղաքականացվել է, այլև դարձել մանիպուլյացիաների ու ստի ասպարեզ։ Կլիմայական օրակարգում որոշ երկրների ելույթները զարմանք են առաջացնում։ Նրանք կոչ են անում ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, հետո մերժում են, հետո իրենք դուրս են գալիս համաձայնագրից, երբեմն էլ բոլորին հրավիրում են միանալ այս համաձայնագրին։ Իմ կարծիքով, ամենաակնառու օրինակներից մեկը Գրետա Թունբերգի շուրջ ստեղծված իրավիճակն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։