Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, միջոցառման ունեցած ելույթում Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի և ԱՊՀ երկրների համագործակցության հեռանկարների մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, տրանսպորտը, կապը, արհեստական ինտելեկտը, հումանիտար ոլորտը, մասնակիցներին տեղեկացրել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստական աշխատանքների մասին։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ԱՊՀ երկրների միջև փոխայցելությունները և շփումները նպաստում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացմանը և ընդգծել, որ Նախարարների խորհրդի ձևաչափն օգտակար է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանն առանձնահատուկ նշանակություն է տալիս «Համագործակցության մշակութային մայրաքաղաք» նախաձեռնությանը, որի շրջանակներում նախատեսվում են լայնածավալ մշակութային միջոցառումներ՝ կապված Լաչին քաղաքը հաջորդ տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ:
Zinvor.info