Հիքմեթ Հաջիև. Հայաստանը դեռևս չի պատժել այս հանցագործությունների համար պատասխանատու որևէ մարդու
  Հիքմեթ Հաջիև. Հայաստանը դեռևս չի պատժել այս հանցագործությունների համար պատասխանատու որևէ մարդու
13:02     04 10 2024    
Հայաստանը պետք է պատշաճ կերպով հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի բոլոր մեղավորներին:

Այս մասին Х սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական Սըրխավենդ գյուղում նոր զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել։ Ադրբեջանի դեմ Հայաստանի 30-ամյա ռազմական ագրեսիայի ամենածանր հետևանքներից մեկը անհայտ կորածների ճակատագիրն է։ Ավելի քան 4000 ադրբեջանցիներ Հայաստանի կողմից խոշտանգվել և սպանվել են համակենտրոնացման ճամբարներում և թաղվել զանգվածային գերեզմաններում։ Մինչ օրս Հայաստանը չի պատժել այս հանցագործությունների համար պատասխանատու որևէ մարդու։ Ընդհակառակը, նրանց փառաբանել և պարգևատրել են: Հայաստանը թաքցնում է ողջ պատմությունն ու տեղեկությունները զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին:

Հայաստանը պետք է ցույց տա իր անկեղծ հավատարմությունը անցումային շրջանի արդարադատությանը և հետկոնֆլիկտային հաշտեցմանը` ճանաչելով պետական պատասխանատվությունը այս բոլոր հանցագործությունների համար, և համապատասխանաբար հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին», - նշել է նախագահի օգնականը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս