Zinvor.info-յի փոխանցմամբ՝ կառավարությունների ղեկավարները նախ նեղ կազմով հանդիպում են անցկացրել, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է արտահայտվել ադրբեջանա-բելառուսական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակից, նշվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ գործընկերության դինամիկ զարգացումը երկու երկրների նախագահների սերտ շփումների և համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս առումով ընդգծվել է ընթացիկ տարվա մայիսին Բելառուսի նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցի կարևորությունը։
Zinvor.info