Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը «Անհայտ կորածների խնդրի լուծում. աջակցություն ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքին» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվում է Բաքվում:
Նրա խոսքով, այս տարածքներում շարունակվում են պեղումներն ու դիակների արտաշիրմումը. «Վերլուծությունների և նախնական դիտարկումների համաձայն՝ մեծ է հավանականությունը, որ այդ տարածքներում մի քանի զանգվածային գերեզմաններ կհայտնաբերվեն»։