Իլհամ Ալիևը կոչ է հղել ԴՄԱ-ի 29-րդ տարեկան համաժողովի մասնակիցներին
 Իլհամ Ալիևը կոչ է հղել ԴՄԱ-ի 29-րդ տարեկան համաժողովի մասնակիցներին
10:08     30 09 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է հղել Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 29-րդ ամենամյա համաժողովի մասնակիցներին, որն անցկացվում է Բաքվում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պետության ղեկավարի ուղերձում ասվում է.

«Ադրբեջանում գլոբալ նշանակության միջոցառումների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել։ Ինչպես գիտեք, անցած տարեվերջին աշխարհի պետությունների միաձայն որոշմամբ Ադրբեջանի Հանրապետությունը արժանացավ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու պատվին:

Մարդկությանը անհանգստացնող կլիմայի փոփոխության դեմ պայքարում մեր երկիրը այլ պետությունների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ կփորձի իր ներդրումն ունենալ աշխարհի էկոլոգիական համակարգի բարելավման գործում։ Պատահական չէ, որ COP29-ի շրջանակներում միջազգային գործընկերների հետ համատեղ նախատեսվում է միջոցառում անցկացնել «Իրավապահ մարմինների մոբիլիզացումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» թեմայով։

Ադրբեջանը երկար ժամանակ ենթարկվել է հարևան Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացիայի և ռազմական ագրեսիայի։ Օկուպացիայի ժամանակ մեր ժողովրդի նկատմամբ իրականացվել է էթնիկ զտումների քաղաքականություն, իրականացվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Ի վերջո, 2020 թվականի Հայրենական պատերազմի և 2023 թվականի հակաահաբեկչական գործողության արդյունքում ամբողջությամբ վերականգնվեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   ԴՄԱ  


Լրահոս