Բայրամովը Բերբոկին տեղեկացրել է Հայաստանի ռազմականացման մասին
 Բայրամովը Բերբոկին տեղեկացրել է Հայաստանի ռազմականացման մասին
12:04     28 09 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունից:

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։

Խոսելով հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնողական աշխատանքների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական փաստաթղթերում մեր երկրի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, ինչպես նաև այդ երկրի արագ սպառազինումը վտանգ են ներկայացնում խաղաղության օրակարգի համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Բերբոկ  


Լրահոս