Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության խոսնակ Անար Էյվազովը, հաղորդում է
Zinvor.info-ն:
Էյվազովն ասաց, որ Գերագույն Գլխավոր Հրամանատարի հանձնարարականների համաձայն` ներկայումս ադրբեջանական բանակը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ տարածքում մարմինների հավաքման, ինչպես նաև կողմերի գերիների փոխանակման համար` լիովին ապահովելով հումանիտար հրադադարի ռեժիմը:
«Բացի այդ, հումանիտար զինադադարի վերահռչակումից ի վեր հայկական բանակը փորձել է հարձակվել Աղդարայի, Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի վրա: Բոլոր դեպքերում հայկական բանակի ստորաբաժանումները հետ մղվեցին մեր բանակի ստորաբաժանումների կողմից և հակառակորդը կորուստներով ստիպված եղավ նահանջել»: