Բաքվում կայանալիք ADEX և Caspian Securex ցուցահանդեսներին կմասնակցի 118 ընկերություն
 Բաքվում կայանալիք ADEX և Caspian Securex ցուցահանդեսներին կմասնակցի 118 ընկերություն
14:52     19 09 2024    
«37 երկրների 118 ընկերություններ կմասնակցեն ADEX և Caspian Securex ցուցահանդեսներին, որոնք լայնածավալ իրադարձություններ են պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Իսկ 14 երկրներ ցուցահանդեսում կներկայացվեն իրենց տաղավարով»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամիր Աղաբալաևը։

Նա հավելել է, որ Իտալիան, Սլովակիան, Կատարը և Հունգարիան առաջին անգամ կներկայացվեն սեփական տաղավարով:

«Երկու ցուցահանդեսներն էլ իրենց մասշտաբով ցույց են տալիս մեր երկրի պաշտպանական արդյունաբերության հզորությունը։ Այս ցուցահանդեսները պայմաններ են ստեղծում մասնակիցների միջև արդյունավետ կապեր հաստատելու համար։ Այս տարվա ցուցահանդեսներն ավելի մասշտաբային են: Այսպես, բացի Baku Expo Center-ից, ցուցահանդեսը կանցկացվի բացօթյա տաղավարներում։ Ասեմ նաև, որ մեր զենքերը, որոնք ցուցադրվելու են, մշակվել են տեղի մասնագետների կողմից։ Ակնկալվում է, որ ներկայիս ցուցահանդեսում և՛ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, և՛ Azərsilah-ը համագործակցության պայմանագրեր կկնքեն արտասահմանյան արտադրողների հետ»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ADEX   Caspian-Securex  


Լրահոս