Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նաղիևը։
Նրա խոսքով, COP29-ի նախաշեմին համաժողովի անցկացումը պատահական չէ. «Քանի որ ահաբեկչական հարձակումները, որոնք հաճախ ուղղված են էներգակիրների փոխադրման գծերին, կարող են հանգեցնել համաշխարհային բնույթի տնտեսական և բնապահպանական աղետների, կարևոր է համատեղ ջանքերի հետագա ակտիվացումը այս ուղղությամբ գործունեություն ընդհանուր արդյունավետության բարձրացման համար»։