Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի կիրառման կարևորությունը մի շարք ոլորտներում կապերը զարգացնելու համար, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության բնագավառներում, ինչպես նաև հումանիտար համագործակցության զարգացման համար։
Նախարարը նշել է տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման շրջանակներում փոխադարձ աջակցության և գործընկերության շարունակականության կարևորությունը:
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է նաև 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի, հետկոնֆլիկտային շրջանի իրողությունների և մարտահրավերների, օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և լայնածավալ շինարարական աշխատանքների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի մասին:
Zinvor.info