Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) օպերացիոն ղեկավար Գաբիլ Բաբաևը։
«Օկուպացիայից ազատագրված տարածքները խիստ աղտոտված են ականներով։ Ականազերծման ժամանակ ANAMA-ի աշխատակիցները բախվում են խառը տիպի ականապատ դաշտերի։ Քանի որ մենք չունենք այդ տարածքների ականապատ դաշտերի քարտեզներ, այստեղ ականների տեղադրման խտությունն ու հաջորդականությունը հայտնի չէ: Սակայն հիմնական վտանգն այն է, որ փայտե և պլաստիկ պատյաններով ականների մեծ մասը եղանակային պայմանների ազդեցության տակ տարիների ընթացքում դեֆորմացվում է, իսկ պայթուցիկ սարքերը գործարկվում են առանց արտաքին ազդեցության»,- ասել է Գաբիլ Բաբաևը։
Նա հավելել է, որ Ֆիզուլիում ականազերծման աշխատանքները սկսվել են 2020 թվականին՝ օկուպացիայից ազատագրվելուց անմիջապես հետո։ Առաջին քայլը երկաթուղային գծերի, ճանապարհային ենթակառուցվածքների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար տարածքների ականազերծումն էր։
Zinvor.info