ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը Իրանին բացատրել է իր դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
  ՌԴ ԱԳՆ.  Ռուսաստանը Իրանին բացատրել է իր դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
10:46     12 09 2024    
Ռուսաստանը իրանական կողմին բացատրել է իր դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։

Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Zinvor.info-ն հարցին։

«Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, և սա մշտական շփում է։ Այս առնչությամբ մենք ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում»,- հայտարարել է Զախարովան։

«Ակնհայտ է, որ դա ոգեշնչվել է որոշակի շրջանակներից, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենազավեշտալի, հնարավորությունը՝ տարաձայնություններ առաջացնելու Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ», - նշել է Զախարովան՝ հավելելով, որ «նրանք, ովքեր կանգնած են նման սադրանքների հետևում, սա անում են. ոչ առանց Արևմուտքի շահերի հուշումի»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Իրան  


Լրահոս