Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ընտրությունների վերաբերյալ Եվրամիության հայտարարության։
«Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով խոսնակ Փիթեր Ստանոյի սուբյեկտիվ և կողմնակալ քաղաքական տեսակետը կրկնում է՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական վերաբերմունքը Ադրբեջանում ընտրությունների նկատմամբ և ճիշտ չէ։ Ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և օրենսդրությանը լիովին համապատասխան»,- ընդգծել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info