Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանի հերթական հարձակումներին
 Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանի հերթական հարձակումներին
09:56     01 09 2024    
Ափսոսանք է առաջացնում, որ օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հերթական անգամ մի շարք հայտարարություններ է արել, որոնք հակասում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման ջանքերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով՝ կեղծ են այն պնդումները, թե Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։

«Այդ հարցում զուգահեռներ և համեմատություններ անցկացնելու փորձերը՝ Ադրբեջանի և Հայաստանի Սահմանադրության միջև անընդունելի են»,- ասել է Ա.Հաջիզադեն:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Ադրբեջան  


Լրահոս