Էրդողան. Ադրբեջանի հետ մեկտեղ Թուրքիան միասնություն է ցուցադրում բոլոր թուրքական երկրների հետ
  Էրդողան.  Ադրբեջանի հետ մեկտեղ Թուրքիան միասնություն է ցուցադրում բոլոր թուրքական երկրների հետ
11:05     31 08 2024    
Ադրբեջանի հետ մեկտեղ Թուրքիան աջակցում է իրավահավասարությանը և միասնություն է ցուցաբերում բոլոր թուրքական պետությունների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Անկարայում Ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի դպրոցի կուրսանտների ավարտական արարողությանը իր ելույթի ժամանակ։

«Ինչպես մենք միավորված ենք մեր սիրելի Ադրբեջանի հետ՝ առաջնորդվելով «երկու պետություն՝ մեկ ազգ» կարգախոսով, այնպես էլ մեր սիրտը բաբախում է մյուս թուրքական պետություններում մեր թուրք եղբայրների հետ»,- ընդգծել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս