Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
  Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
17:46     27 08 2024    
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Վլադիմիր Պուտինը ուղերձում շնորհավորել է Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Դուք իրավամբ բարձր հեղինակություն եք վայելում Ձեր հայրենակիցների շրջանում և արտասահմանում։ Ռուսաստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ներդրումը՝ մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցության գործում։

Ջերմությամբ եմ հիշում մեր վերջին շփումը Բաքվում։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։ Խնդրում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցեք Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս