Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
  Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
11:26     26 08 2024    
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ հոբելյանի առթիվ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Բելառուսի նախագահի կայքին հղումով, ուղերձում ասվում է.

«Ձեր կողմից իրականացվող բազմաբնույթ պետական և հասարակական-քաղաքական գործունեությունը մշտապես միտված է ի շահ մարդկանց, և Ձեր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, կենսական անսպառ եռանդն ու հմայքը արժանիորեն վաստակել են Ձեզ հեղինակություն և ճանաչում Ադրբեջանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։ Ես կարևորում եմ՝ Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն առանձնանում է փոխադարձ վստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Պետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ողջ համալիրի կառուցման լայնածավալ ծրագրերի իրականացումը՝ լիովին համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին։

«Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, և Ձեր մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ գործերում, և թող ուրախությունը, սերն ու ներդաշնակությունը հավերժ տիրեն Ձեր ընտանիքում»,- ասված է շնորհավորանքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Լուկաշենկո   Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս