Միրզիյոև. Ուզբեկստանը պատրաստ է մասնակցել Ղարաբաղի վերակառուցմանը
  Միրզիյոև.  Ուզբեկստանը պատրաստ է մասնակցել Ղարաբաղի վերակառուցմանը
15:36     23 08 2024    
Ուզբեկստանը պատրաստ է մասնակցել Ղարաբաղի վերակառուցմանը:

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։

«Ձեր ջանքերով Ղարաբաղի հնագույն հողը վերածվում է զարգացման և բարգավաճման երկրի։ Այստեղ ակտիվորեն կառուցվում են սոցիալական ենթակառուցվածքներ, արտադրական օբյեկտներ, բացվում են աշխատատեղեր։ Ամեն ինչ արվում է մարդկանց խաղաղ ու երջանիկ կյանք վերադարձնելու համար...

Այս բոլոր մարդիկ տարիներ շարունակ սպասել են իրենց վերադարձին։ Ուզբեկստանը պատրաստ է շարունակել աջակցել [Ադրբեջանին] այս վեհ գործում։ Այսօր ընթանում է Ղարաբաղի մասշտաբային վերակառուցում, եթե ինչ-որ տեղ կամ տարածք հատկացվի ուզբեկ շինարարներին, մենք կմասնակցենք դրան»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուզբեկստան   Ղարաբաղ  


Լրահոս