Լուկաշենկո. Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին
 Լուկաշենկո.  Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին
11:21     20 08 2024    
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ որոշ պետություններ, որոնք առաջացել են հետխորհրդային տարածքում, փորձում են օգուտ քաղել Ռուսաստանի հետ համագործակցությունից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։

Այս մասին նա հայտարարել է «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է բելառուսական «Belarus 1» հեռուստաալիքով։

«Մենք Ռուսաստանի հետ փաստորեն նույն նավի մեջ ենք: Եթե նա շրջվի, մենք միասին կխեղդվենք: Պետք չէ թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները. Մենք չենք վարվում այնպես, ինչպես որոշ այլ պետություններ, որոնք ցանկանում են միայն վերցնել Ռուսաստանից՝ ոչինչ չտալով»,- ասել է Լուկաշենկոն։

Բացի այդ, նա մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը. «Հայերը մեզանից բացի ո՞ւմ են պետք։ Ոչ ոքու: Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կենտրոնանան իրենց ռեսուրսների վրա։ Ո՞ր Ֆրանսիան, կամ Մակրոնը. Վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- եզրափակել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Լուկաշենկո   Հայաստան  


Լրահոս