Azercosmos-ը շուրջ 10 մլն դոլարի հեռահաղորդակցության ծառայություններ է արտահանել
Azercosmos-ը շուրջ 10 մլն դոլարի հեռահաղորդակցության ծառայություններ է արտահանել
11:52     10 08 2024    
Ադրբեջանական Azercosmos տիեզերական գործակալությունը՝ 2024 թվականի հունվար-հունիսին արտահանել է 9,5 միլիոն դոլարի արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ, ինչը հավասար է 2023 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է՝ Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնը։

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Azercosmos-ի ծառայություններից օգտվել է 48 երկիր։

Միաժամանակ, հունիսին գործակալությունը՝ 1,6 մլն ԱՄՆ դոլարի ծառայություններ է արտահանել 42 երկիր։

2024 թվականի հունվար-հունիսին Azercosmos-ից արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ ներմուծող խոշորագույն երկրների հնգյակում ներառված են՝ Մեծ Բրիտանիան՝ 3 միլիոն ԱՄՆ դոլար, Լյուքսեմբուրգը՝ 1,9 միլիոն, ԱՄԷ՝ 566 հազար, Պակիստանը՝ 347,9 հազար, Գերմանիան՝ 342,2 հազ. ԱՄՆ դոլար:
Zinvor.info

Հեշթեգներ. Azercosmos   Ադրբեջան  


Լրահոս