Ալիև. Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները ռազմավարական նշանակության միասնական տարածք են
  Ալիև.  Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները ռազմավարական նշանակության միասնական տարածք են
16:32     09 08 2024    
Օգոստոսի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է՝ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի Հանրապետության պետությունների ղեկավարների հանդիպմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել միջոցառմանը:

«Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները ռազմավարական նշանակության մեկ միասնական պատմական, մշակութային և աշխարհաքաղաքական տարածք են։ Մեր ժողովուրդներին միավորում են դարավոր պատմությունը, մշակույթը, կրոնը և ընդհանուր արժեքները։

Մեր եղբայրական հարաբերությունների դրսևորումներից է՝ աջակցությունը հայկական օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի տարածքների վերականգնմանը։

Շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանը ավերել է 9 քաղաք և հարյուրավոր բնակավայրեր այդ տարածքներում։ Ներկայումս ազատագրված տարածքներում վերականգնման լայնածավալ աշխատանքներ են կատարվում և իրականացվում է՝ նախկին հարկադիր վերաբնակների իրենց պապենական հողեր վերադարձնելու գործընթացը։
Անցյալ տարի Ֆիզուլի քաղաքում կայացել է Միրզա Ուլուղբեկի անվան միջնակարգ դպրոցի բացումը, իսկ այս տարի՝ Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործական կենտրոնի, որոնք Ուզբեկստանի և Ղազախստանի նվերն են։ Այս տարի նույնպես տեղի ունեցավ Աղդամի շրջանի միջնակարգ դպրոցի հիմնարկեքի արարողությունը, որը Ղրղզստանի նվերն է։ Ես երախտագիտություն եմ հայտնում Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներին՝ այս եղբայրական աջակցության համար։

Աշխարհում աճող սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջում են պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության ավելի մեծ ամրապնդում։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել՝ անցած ամիս Ղազախստանում «Բիրլեստիկ-2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը, որին մասնակցել է նաև Ադրբեջանը։ Այս ոլորտում հարաբերությունների զարգացման ցուցանիշ է նաև՝ Կենտրոնական Ասիայի երկրների կուրսանտների ուսուցումը Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում։

Ադրբեջանը շահագրգռված է Կենտրոնական Ասիայի երկրների հետ սերտ համագործակցությամբ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ «Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի էներգետիկ համակարգերի ինտեգրման վերաբերյալ համագործակցության հուշագիրը», որը ստորագրվել է այս տարվա մայիսին, մեր համագործակցության առաջին քայլն է կանաչ էներգիայի ոլորտում»։

ARMENIA.AZ





Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս