Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը նախագահը հայտարարել է՝ Բուրկինա Ֆասոյի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը Ադրբեջանի շահագրգռվածության մասին։ Պետության ղեկավարը նշել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ոլորտների որոշման անհրաժեշտությունը և ընդգծել՝ Բուրկինա Ֆասոյում Ադրբեջանի ներդրումների հնարավորությունների ուսումնասիրման կարևորությունը։
Խոսելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության մասին՝ Իլհամ Ալիևն ընդգծել է ՄԱԿ-ի և Չմիավորման շարժման շրջանակներում փոխադարձ աջակցության կարևորությունը։ Նախագահը հատկապես նշել է, որ Ադրբեջանը բողոքում է Ֆրանսիայի կողմից անցկացվող նեոգաղութատիրության նողկալի քաղաքականության դեմ և պահանջում է անկախություն ու ազատություն նրա կողմից ստրկացված ժողովուրդների համար։ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ՝ միջազգային ոչ կառավարական շարժման շրջանակներում։
Խոսելով մեր երկրի նկատմամբ Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ազատագրեց իր հողերը օկուպացիայից, Ֆրանսիան ցույց է տալիս իր իրական դեմքը և անարդար գործունեություն է ծավալում մեր երկրի դեմ ՄԱԿ-ում և Եվրամիությունում։
Պետության ղեկավարը նաև ասել է, որ Աֆրիկյան միությունում Ադրբեջանի ներկայացուցչին հանձնարարականներ են տրվել՝ աֆրիկյան երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու և նրանց հետ երկկողմ ձևաչափով տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ հարցեր պլանավորելու վերաբերյալ։
Դեսպան Վինտա Սոմանը նշել է Ադրբեջանի և Բուրկինա Ֆասոյի միջև համագործակցության լայն հեռանկարները՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում: Նա հայտարարել է, որ նրա երկիրը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը գաղութատիրության դեմ պայքարում։ Դեսպանը նախագահին տեղեկացրել է՝ աֆրիկյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին և ընդգծել, որ համաաֆրիկյան շարժումը գնալով ավելի է ուժգնանում և նոր թափ է ստանում։
Zinvor.info