Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։
«Օկամպոն, ներկայանալով որպես կլիմայի ակտիվիստ, քննադատել է՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (Cop29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Ադրբեջանում և պահանջել ազատ արձակել անջատողականներին, ովքեր մեղադրվում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։
Հանցագործներին ազատ արձակելու պահանջի փոխարեն Օկամպոն ավելի լավ կլիներ ճշտել Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագիրը։ Անհերքելի ապացույցներ կան, որ այդ ընթացքում պատանդ վերցված ադրբեջանցիները որպես ստրուկ օգտագործվել են Հայաստանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան սպաների տներում, որ ռազմագերիները մահապատժի են ենթարկվել օկուպացված ադրբեջանական տարածքներում և Հայաստանի ճամբարներում։ Եթե Օկամպոն այդքան ցանկանում է իրեն դրսևորել որպես կլիմայի ակտիվիստ, ապա նա կարող է զբաղվել շրջակա միջավայրի վնասի գնահամամբ, որը Հայաստանը հասցրել է իր հանքարդյունաբերության միջոցով՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի և այնտեղ միլիոնավոր ականների տեղադրման ժամանակ:
Մենք դատապարտում ենք հայկական սփյուռքի և նրա վարձու ծառայող Օկամպոյի գործողությունները, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պայքարել նման անարժեք տարրերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info