Հայաստանի ԱԳՆ. Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
  Հայաստանի ԱԳՆ.  Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
11:45     26 07 2024    
Հայաստանը հավատարիմ է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, և նույնն է ակնկալում Անկարայից։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Երևանն Անկարայից ակնկալում է նմանատիպ պատրաստակամություն և հանձնառություն, այդ թվում՝ հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա Արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ «ժամկետների մասին հանրությունը կիմանա միայն հստակ պայմանավորվածությունների դեպքում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Հայաստան   Թուրքիա  


Լրահոս