Բարի կամքի ժեստ. Բաքուն Երևանին հրավիրել է COP29
  Բարի կամքի ժեստ.  Բաքուն Երևանին հրավիրել է COP29
22:03     21 07 2024    
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով The National-ին։

Հիքմեթ Հաջիևը լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երևան։

Հրավերը ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև դեռևս չկան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ:

«Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավերի նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել»,- ասել է Հ. Հաջիևը:

Նա նշել է, որ այս նամակն ուղարկելը, երբ երկու երկրները չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, հանդիսանում է Ադրբեջանի բարի կամքի և ներառական մոտեցման օրինակը։

Հ.Հաջիևն ասել է, որ COP29-ը համաշխարհային նախաձեռնություն է, և վճռական բանակցությունները «Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս են»։

«Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   COP29  


Լրահոս