Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, զրույցի ընթացքում գոհունակությամբ խոսվել է այս տարվա ապրիլին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Պետերսբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը նախագահ Իլհամ Ալիևի մասնակցության և Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպմանը քննարկված հարցերի մասին։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։ Նշվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ կանցլեր Օլաֆ Շոլցի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման կարևորությունը։
Ընդգծվել է, որ դրանից հետո Գերմանիայի աջակցությամբ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Երկրի ղեկավարը հատուկ նշել է սահմանների սահմանագծման և սահմանազատման ոլորտում ձեռք բերված հաջողությունները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի անբաժանելի մաս, հայտնել է սահմանազատման գործընթացին վերաբերող փաստաթղթերի համաձայնեցման մասին և ասել, որ գործընթացը կշարունակվի այդ գծով:
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղ գործընթացին։ Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի սահմանադրության մեջ փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք նախատեսում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի միացումը Հայաստանին: Ադրբեջանի նպատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվեն սահմանադրական հիմունքներով:
Zinvor.info