Շահբազ Շարիֆ. Ադրբեջանի հաղթանակը արդարության հաղթանակի օրինակ է
  Շահբազ Շարիֆ.  Ադրբեջանի հաղթանակը արդարության հաղթանակի օրինակ է
11:32     12 07 2024    
Պակիստանը միշտ պաշտպանել է ձեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, և ձեր հաղթանակը արդարության հաղթանակի օրինակ է։ Պակիստանը միշտ աջակցել է ձեր դիրքորոշմանը այս տասնամյակների ընթացքում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հուլիսի 11-ին Իսլամաբադում նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։

Ընդգծելով, որ Ադրբեջանը նույնպես միշտ աջակցել է քաշմիրցիների արդար գործին, վարչապետը նշել է, որ խոսքը վերաբերում է «այդ միլիոնավոր մարդկանց, ովքեր ավելի քան յոթ տասնամյակ ահռելի զոհողություններ են արել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան իրենց ինքնորոշման իրավունքին հասնելու համար»:

«Ադրբեջանը մերձավորարևելյան այլ երկրների՝ Թուրքիայի հետ միասին բարեկամ, եղբայրական երկրներից է, որոնք աջակցում են Քաշմիրի գործին», - հավելել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս