Վաշինգտոնում կհանդիպեն Բլինկենը, Բայրամովը և Միրզոյանը
 Վաշինգտոնում կհանդիպեն Բլինկենը, Բայրամովը և Միրզոյանը
09:58     10 07 2024    
Չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Ի շարունակություն նախորդ հաղորդակցության. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում», — գրել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վաշինգտոն   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս