Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հիմնական պայմանների մասին
 Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հիմնական պայմանների մասին
15:42     08 07 2024    
Առջևում շատ նպատակներ ունենք։ Մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը առաջնահերթ խնդիր է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ազգային շահերին համապատասխան քաղաքականություն է իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Արտգործնախարարը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին. «Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Համաշխարհային հանրությունը գիտի, որ տասնյակ տարիներ տևած օկուպացիայի փաստը վերացվել է։ 2021 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևը բացեիբաց առաջարկեց Հայաստանին խաղաղության օրակարգ։ Խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է: Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Տևական խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս