Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը` ելույթ ունենալով Բրուքինգսի համալսարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ ակտիվորեն փորձել են Հայաստանին և Ադրբեջանին մոտեցնել խաղաղությանը։ Նա վստահ է` հարաբերությունների կարգավորումը տնտեսական աճի Արևելքի և Արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապի ամրապնդման համար մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։
«Մենք ակտիվ կերպով փորձում էինք հասնել դրան դիվանագիտության ճանապարհով` փորձելով Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին։ Կարծում եմ, որ այժմ իրականում հնարավոր է դրան հասնել։ Ես այդ մասին մոտ 1 շաբաթ առաջ էլ եմ ասել, երբ զրուցում էի [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին»,– ընդգծել է Բլինկենը։
Zinvor.info