Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը (ITV) իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է՝ «Նամակ 2.0» հեռուստաֆիլմից մի հատված, որը նվիրված է՝ հայկական օկուպացիայից ադրբեջանական տարածքների ազատագրմանը, հաղորդում է
Zinvor.info-ն:
Դրվագում, որով կիսվել է ITV– ն և որը մեծ արձագանք է առաջացրել օգտատերերի շրջանում, ցուցադրվում է, թե ինչպես է Աղդամից տատիկը վերադառնում հայրենի վայրեր: Իջնելով մեքենայից՝ ծեր կինը ընկնում է գետնին ու համբուրում այն:
Նա մոտենում է իրեն դիմավորող զինվորներին և շնորհակալություն հայտնում յուրաքանչյուրին՝ հայրենի երկիրը թշնամու ուժերից ազատագրելու համար: