Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Azercosmos-ը։
«Կողմերը կհամագործակցեն հեռաչափության ոլորտում՝ կառավարման ազդանշանների ստացում և արբանյակներ հրամանների ուղարկում, արբանյակներից մեծ քանակությամբ տվյալների փոխանցում, ինչպես նաև փորձի փոխանակում կիրականացնեն ցամաքային ենթակառուցվածքների շահագործման ոլորտում», - նշվում է տեղեկատվության մեջ։
Գործակալությունն ընդգծել է, որ հուշագիրն ուղղված է ցամաքային կայանների համատեղելիության ընդլայնմանը և ցածր ուղեծրով արբանյակների հետ գործառնությունների նոր բիզնես հնարավորությունների օգտագործմանը։
Zinvor.info