Զանգեզուրում զոհվել է ANAMA-ի աշխատակից
  Զանգեզուրում զոհվել է ANAMA-ի աշխատակից
15:19     21 06 2024    
Հունիսի 21-ին Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանում ականի վրա պայթել է Ականազերծման Գործակալության (ANAMA) աշխատակից, Ռաֆիգ Դեպուտատ օղլու Իսաևը (ծնված 1980 թ.):

Պայթյունի հետևանքով Ռ.Իսաևը զոհվել է։

Գործակալության ևս մեկ աշխատակից պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է բավարար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ջաբրայիլի շրջանի դատախազությունից, դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են դատավարական այլ գործողություններ։

Փաստի առթիվ Ջաբրայիլի շրջանի դատախազությունում հետաքննություն է սկսվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուր   ANAMA  


Լրահոս