Էրդողանը և Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը
 Էրդողանը և Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը
10:20     19 06 2024    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի էջում X սոցիալական ցանցում։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու քաղաքական կամքի առկայությունը։

Երկու երկրների ղեկավարները նշել են՝ երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և հաստատել մինչ օրս համաձայնեցված հարցերը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և միջազգային օրակարգը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Փաշինյան  


Լրահոս