Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքին։
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ և աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սուրբ Գուրբան բայրամի առթիվ և իմ բարեմաղթանքները փոխանցում ձեզ։
Գուրբան բայրամը, որը հանդիսանում է աշխարհի մուսուլմանների հոգևոր համերաշխության մարմնավորումը, հավատացյալներին հնարավորություն է տալիս ցույց տալու իրենց պատրաստակամությունը ցանկացած նվիրումի՝ հանուն Ալլահի և կրոնի, զգալ Ամենակարողի հետ մերձեցման բերկրանքը:
Իսլամը կարևոր փուլ է ադրբեջանական ժողովրդի աշխարհայացքի ձևավորման և ազգային-մշակութային զարգացման գործում, որն անգնահատելի ներդրում է ունեցել մարդկային մշակույթի և գիտա-փիլիսոփայական մտքի գանձարանում։ Անհերքելի է առաջադեմ իսլամական արժեքների դերը մեր երկրում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցության օրինակելի միջավայրի ձևավորման և էթնոմշակութային բազմազանության պահպանման գործում, որտեղ հաշտ ու համերաշխ ապրում են տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ:
Կրոնական տոները, այդ թվում՝ զոհաբերության արարողությունը, մեր հասարակության մեջ դառնում են ազգային և հոգևոր միասնության, բարության և գթասրտության տոն։ Օրհնյալ այս տոնական օրերին մեր երկրի բոլոր անկյուններում անցկացվում են բարեգործական և սոցիալական աջակցության լայնածավալ միջոցառումներ, հարգվում է մեր նահատակների հավերժ հիշատակը։
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Ցանկանալով, որ Ամենակարողն ընդունի ձեր աղոթքներն ու զոհաբերությունները՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հանգստության, ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում յուրաքանչյուրիդ, մաղթում եմ ձեր ընտանիքներին բարօրություն, ձեր տներին՝ բարեկեցություն»։