Հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետ կորած և զոհված ադրբեջանական բանակի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովը հուղարկավորվել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Գյանզա գյուղում։
Հուղարկավորության արարողությանը մասնակցել են՝ շրջանի Գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Նախչըվանի առանձին համազորային բանակի զինծառայողներ, հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Նշենք, որ ՊՆ թիվ զորամասի զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուի զոհվելու փաստի հետ կապված Նախչըվանի զինվորական դատախազության և Ադրբեջանի զինվորական դատախազության քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և դիակը, որպես իրեղեն ապացույց վերցվել են հետաքննությանը հետաքրքրող առարկաներ, ձեռք են բերվել բացատրություններ և անցկացվել են այլ գործողություններ։
Փաստի առթիվ Նախչըվանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննել վկաներին, նշանակել համապատասխան փորձաքննություններ, ձեռնարկել անհետաձգելի քննչական գործողություններ։
Հետաքննությունը շարունակվում է, և օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։
Zinvor.info