Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը նախարարները նշել են, որ մեծ նշանակություն են տալիս ադրբեջանա-գերմանական հարաբերություններին և շահագրգռված են հետագա համագործակցության ընդլայնմամբ։
Ընդգծվել է, որ այս տարի Ադրբեջանը գերմանական կողմի հետ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ ունի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) շրջանակներում։ Այս համատեքստում նշվել է Պետերսբերգի երկխոսության, ինչպես նաև ներկայումս անցկացվող Բոննի համաժողովի համատեղ հաջող կազմակերպման կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովը, խոսելով հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նշել է խաղաղ գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Սահմանադրության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ պարունակելը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:
Zinvor.info