Հայաստանում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ. Գալուզին
 Հայաստանում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ.  Գալուզին
10:25     05 06 2024    
Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ:

Zinvor.info-յին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ներկայում Հայաստանի առջև ծառացած ռիսկերից շատերը կարող էին մեղմվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների համալիրը իրականացնելու առաջարկին: Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ», - նշել է փոխնախարարը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԵՄ  


Լրահոս