Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
17:12     04 06 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է.

«Խորապես վշտացած ենք եղբայրական Թուրքիայի Կայսերի քաղաքում ինքնաթիռի կործանման լուրից։ Խորին ցավակցությունն ենք հայտնում վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին և մերձավորներին, ինչպես նաև Թուրքիայի եղբայրական ժողովրդին։ Թող Ալլահը ողորմի նրանց»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս