ԱՀ զինծառայողը մասնակցել է «Աֆրիկյան առյուծ 2024» զորավարժություններին
  ԱՀ զինծառայողը մասնակցել է «Աֆրիկյան առյուծ 2024» զորավարժություններին
16:25     03 06 2024    
Ադրբեջանական բանակի զինծառայողը Մարոկկոյի Ագադիր քաղաքում մասնակցել է՝ «Աֆրիկյան առյուծ 2024» միջազգային զորավարժությունների շրջանակներում անցկացվող «Բարձրաստիճան դիտորդի օրվան»։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, զորավարժությունների ընթացքում, որոնք բաղկացած էին համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային փուլից և մարտական հրաձգության վարժանքներից, կատարվել են տարբեր առաջադրանքներ՝ կապված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հետ:

Նշենք, որ 20-րդ անգամ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է՝ տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև միջազգային անվտանգության ու կայունության պահպանումը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս