Յուբեր. ԵՄ-ն մտադիր է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականազերծման գործում
 Յուբեր.  ԵՄ-ն մտադիր է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականազերծման գործում
23:43     31 05 2024    
Եվրամիությունը մտադիր է շարունակել ակտիվորեն աջակցել Ադրբեջանի գործունեությանը ականազերծման ոլորտում։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրինության վարչության պետի տեղակալ Դյու Յուբերը (Duhot Hubert) «Ականների ազդեցության նվազեցումը շրջակա միջավայրի վրա. ռեսուրսների մոբիլիզացում հանուն անվտանգ և կանաչ ապագայի» թեմայով ականազերծման III միջազգային համաժողովում:

«Ականազերծումը ԵՄ-ի առաջնահերթությունն է այս երկրում, և մենք դրա ականատեսը եղանք նաև երեկ Զանգիլանում»,- ասել է նա։

Ըստ Յուբերի, մայիսի սկզբին Team Europe ականազերծման նախաձեռնության մեկնարկը խոսում է Ադրբեջանին օգնելու ԵՄ հանձնառության մասին:

«Team Europe-ն հարթակ է ծառայել ԵՄ աջակցությունն ընդլայնելու համար: Ականազերծումը կենտրոնական տեղ է զբաղեցնում Ադրբեջանի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական օրակարգում: Մենք ականազերծման աշխատանքները դիտարկում ենք որպես երկարաժամկետ գործընթացի առաջին փուլ, որի շրջանակներում մենք նաև աջակցում ենք տուժած տարածաշրջանի տնտեսական վերականգնմանը և շրջակա միջավայրի վերափոխմանը», - ասել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս