Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի հետ քննարկել է դաշինքի մասին հռչակագրի իրագործումը
 Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի հետ քննարկել է դաշինքի մասին հռչակագրի իրագործումը
22:09     30 05 2024    
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն քննարկել են՝ երկու երկրների միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարումը:

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ակտուալ հարցեր՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում»,-հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։

Գերատեսչությունում ընդգծել է նաև, որ հանդիպումն անցել է՝ ռուս-ադրբեջանական երկխոսությանը բնորոշ բարեկամական և կառուցողական մթնոլորտում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԴ-ԱԳՆ  


Լրահոս