Իսլամաբադում կայացել է Ադրբեջանի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
 Իսլամաբադում կայացել է Ադրբեջանի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
14:01     30 05 2024    
Կայացել է՝ այցով Պակիստանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Իսհաք Դարի հանդիպումը։

Ըստ Zinvor.info-ի՝ նախարարները լայն քննարկում են անցկացրել տարբեր թեմաների շուրջ, ինչպես նաև քննարկել են՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման նպատակները։

Օրակարգում հիմնական ուշադրությունը դարձվել է՝ բազմակողմ համագործակցության հարցին, որն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների դիրքերը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս