ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերը՝ ականային վտանգի վերացման համար
 ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերը՝ ականային վտանգի վերացման համար
22:12     28 05 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել մոբիլիզացնել ջանքերը՝ երկրում ականային վտանգի վերացման համար։

Այս մասին, ըստ Zinvor.info-ն, ասվում է «X» սոցիալական ցանցում Ադրբեջանի ԱԳՆ հրապարակման մեջ:

«Հայաստանի կողմից տեղադրված հակահետևակային ականները շարունակում են սպանել և խեղել ադրբեջանցիներին օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Այսօր Աղդամի շրջանի Սըրխավենդ գյուղում ականի պայթյունից ծանր վիրավորվել և ոտնաթաթը կորցրել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) 27-ամյա աշխատակիցը։ Չնայած ականազերծման վերաբերյալ ջանքերին, մարդիկ շարունակում են բախվել բազմաթիվ խնդիրների՝ Հայաստանի կողմից վերգետնյա ականների գտնվելու վայրը ցույց տվող ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց հրաժարվելու պատճառով: Միջազգային հանրությունը պետք է մոբիլիզացնի ջանքերը՝ Ադրբեջանում ականային սպառնալիքը վերացնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս