Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
14:49     27 05 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային.

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ՝ «X» սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

«Խորապես վշտացած ենք՝ Մերսինում տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու և վիրավորվելու լուրով։ Թող Ամենազորը հանգստություն տա զոհերի հոգիներին, տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։

Մայիսի 26-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 39-ը՝ վիրավորվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս