Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Էմոմալի Ռահմոնի պատվին շարվել է պատվո պահակախումբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Տաջիկստանի նախագահին։ Պատվո պահակախմբի պետը զեկուցում է տվել Էմոմալի Ռահմոնին։ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնը քայլել են պատվո պահակախմբի առջևով։ Էմոմալի Ռահմոնը ողջունել է ադրբեջանցի զինվորներին:
Հնչել են Տաջիկստանի և Ադրբեջանի պետական օրհներգերը։ Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Էմոմալի Ռահմոնին, իսկ Տաջիկստանի պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահին։
Պետությունների ղեկավարները լուսանկարվել են: